

Իրանը փոխհատուցում է պահանջում. Մոջթաբա Խամենեին՝ մեծ տերություն դառնալու մասին
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Թեհրանը չի ներելու իրեն հասցված վնասները և նոր փուլ է սկսում
Today News
9.04.2026 18:30
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել ծավալուն ուղերձով, որտեղ նշել է, որ Իրանն այսօր կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին: Ըստ նրա՝ Թեհրանը չի ձգտում պատերազմի, բայց մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից և պահանջելու է հատուցում յուրաքանչյուր վնասի ու նահատակների արյան համար:
Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը մտնում է Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ և կոչ է արել հարավային հարևաններին զբաղեցնել «ճիշտ դիրքորոշում»: Այս հայտարարությունները հնչել են Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ, որոնց մասնակցել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia, military_arm, YerevanTodaynews


