

Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. ամերիկյան ռազմանավերը մտել են Հորմուզի նեղուց
Թեհրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել իր 10 կետանոց պահանջները:
Today News
11.04.2026 13:15
Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է պայթյունավտանգ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես ներկայացրել է իր պայմանները ԱՄՆ-ին՝ օգտագործելով Պակիստանի միջնորդությունը։
Խոսքը 10 կետից բաղկացած առաջարկի մասին է, որը քննարկվել է Իսլամաբադում։ Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը կտրուկ քայլերի է դիմել. Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն անցել են Հորմուզի նեղուցով։
Սա առաջին դեպքն է հակամարտության սկզբից ի վեր, որ ամերիկյան նավերն առանց Իրանի հետ համաձայնեցնելու մտնում են այդ գոտի, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ լարված հարաբերությունները։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV


