
Լուրեր

Հակակոռուպցիոն դատարանի հոսանքազրկումը կես ժամով հետաձգել է «Դոգի» գործով նիստը
Today News
7.04.2026 11:01
Վարդան Ղուկասյանի դատական նիստն այսօր սկսվել է արկածներով։ Հակակոռուպցիոն դատարանը հոսանքազրկվել էր, ինչի պատճառով նիստը կես ժամ ուշացումով է մեկնարկել։
Ղուկասյանն իրեն հատուկ ոճով է մեկնաբանել իրավիճակը՝ ասելով. «Իմ պատվին ոչ թե լույսերը տանում են, այլ տալիս են, մի՛ վախեք»։ Չնայած տեխնիկական խնդիրներին, դատական գործընթացը շարունակվում է։
Աղբյուր՝ twentyfournews