
Լուրեր

Ճանապարհի բացումը կնշվի մասշտաբային միջոցառմամբ. Դավիթ Խուդաթյանը հրավիրում է բոլորին
Today News
10.04.2026 08:46
Վերջապես սպասված նորությունը կա՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի շինարարությունն ավարտվել է։ Ճանապարհն արդեն լիովին պատրաստ է շահագործման։
Այս իրադարձությունը նշելու համար ապրիլի 19-ին նախատեսվում է մեծ ավտոերթ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կոչ է արել քաղաքացիներին միանալ ու միասին բացել նորակառույց ճանապարհահատվածը։ Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, որը զգալիորեն կհեշտացնի երթևեկությունը դեպի Հայաստանի հյուսիս:
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM