Live
Ռուսաստանի «կարմիր գծերը» տարածաշրջանում. Հակոբ Բադալյանի վերլուծությունըԿառավարությունը հարվածում է ԶԼՄ-ների անկախությանը. նոր մտահոգություններ18-ամյա դպրոցականը կմնա կալանքի տակ. դատախազը մերժել է միջնորդությունըԱՄՆ-ն Իրանում գաղտնի «Ghost Murmur» տեխնոլոգիա է կիրառել. բանակցությունները շարունակվում ենՇիրակի ողբերգությունը. մեկ ընտանիքից 5 հոգի է զոհվելՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկմանԻնչո՞ւ էր ՌԴ դեսպանն այցելել ԿԸՀ. Վահագն Հովակիմյանը մանրամասներ է հայտնելԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 1800-ըՈղբերգական ավտովթար Շիրակում. մահացած 6 հոգուց 5-ը նույն ընտանիքի անդամներ են«Ամիօ բանկում» ղեկավարություն է փոխվում. սպասվում են նոր նշանակումներՌուսաստանի «կարմիր գծերը» տարածաշրջանում. Հակոբ Բադալյանի վերլուծությունըԿառավարությունը հարվածում է ԶԼՄ-ների անկախությանը. նոր մտահոգություններ18-ամյա դպրոցականը կմնա կալանքի տակ. դատախազը մերժել է միջնորդությունըԱՄՆ-ն Իրանում գաղտնի «Ghost Murmur» տեխնոլոգիա է կիրառել. բանակցությունները շարունակվում ենՇիրակի ողբերգությունը. մեկ ընտանիքից 5 հոգի է զոհվելՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկմանԻնչո՞ւ էր ՌԴ դեսպանն այցելել ԿԸՀ. Վահագն Հովակիմյանը մանրամասներ է հայտնելԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 1800-ըՈղբերգական ավտովթար Շիրակում. մահացած 6 հոգուց 5-ը նույն ընտանիքի անդամներ են«Ամիօ բանկում» ղեկավարություն է փոխվում. սպասվում են նոր նշանակումներ

Հայկական պատվիրակությունը Բաքվում է. «Խաղաղության կամուրջ»-ի մասնակիցների անունները հայտնի են

20 հոգանոց խումբը, որի կազմում են հայտնի փորձագետներ ու լրագրողներ, ցամաքային սահմանով մեկնել է Ադրբեջան։

Today News

Today News

10.04.2026 08:31

Լուրեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 10-ից 12-ը Բաքվում տեղի է ունենալու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական կլոր սեղանը։ Հայաստանից արդեն ժամանել է 20 հոգանոց պատվիրակություն՝ բաղկացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, փորձագետներից ու լրագրողներից։

Ովքե՞ր են մեկնել Բաքու։ Հրապարակված կադրերից և տեղեկություններից պարզ է դառնում, որ պատվիրակության կազմում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Երևանի մամուլի ակումբի նախկին նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև Արեգ Քոչինյանը, Լուսինե Խարատյանը և Նաիրա Մարտիկյանը։

Նշվում է, որ խումբը Ադրբեջան է հասել ցամաքային սահմանով։ Մինչ պատվիրակությունը մասնակցում է «խաղաղասիրական» քննարկումներին, սոցիալական հարթակներում արդեն քննադատության ալիք է բարձրացել։ Մասնավորապես, նշվում է, որ այս նախաձեռնության շրջանակներում որևէ քայլ չի արվել Ադրբեջանում ապօրինի պահվող 19 հայ գերիներին տեսակցելու ուղղությամբ։

Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews, twentyfournews, reartsakh

Share:

Ավելին