Լուրեր
Հայկ Սարգսյանի 15 միլիոնանոց նախագիծը «չանցավ». ԱԺ-ն դեմ քվեարկեց
Պատգամավորն ուզում էր տուգանել քաղաքացիությունից հրաժարվողներին, բայց գործընկերները հարցը նույնիսկ օրակարգ չմտցրեցին։
Today News
14.04.2026 07:31
Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագծին։ Պատգամավորն առաջարկում էր 15 միլիոն դրամ տուգանք սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր որոշում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։
Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ նախագիծը աջակցություն չունի. 57 պատգամավոր դեմ է քվեարկել, կողմ՝ ընդամենը 3-ը, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել։ Այսպիսով, նախագիծը չընդունվեց օրակարգ և դուրս մնաց հետագա քննարկումներից։
Աղբյուր՝ RadarARM
Share:
