Լուրեր
«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի. Գագիկ Համբարձումյանը մանդատ ստացավ
Նա կփոխարինի Թադևոս Ավետիսյանին, ով այլ աշխատանքի է անցել։
Today News
14.04.2026 07:31
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունում փոփոխություն է տեղի ունեցել։ Թափուր մնացած պատգամավորական մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին։
Հիշեցնենք, որ խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել էին, քանի որ նա ընտրվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Գագիկ Համբարձումյանը դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն էր։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:
