
«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին 30 համարները
Ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, որին հաջորդում են Իշխան Սաղաթելյանն ու Աննա Գրիգորյանը։
Today News
9.04.2026 07:00
«Հայաստան» դաշինքը վերջապես բացեց քարտերն ու ներկայացրեց իր նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։ ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի և «Առաջ» կուսակցության համագումարի արդյունքում հաստատված ցանկի առաջին հորիզոնականում Ռոբերտ Քոչարյանն է։
Ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել նաև Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Լևոն Քոչարյանը։
Այս ցուցակը փաստացի հստակեցնում է դաշինքի հիմնական կորիզը առաջիկա քաղաքական պայքարում։ Ցանկում ընդգրկված են թե՛ փորձառու քաղաքական գործիչներ, թե՛ երիտասարդ դեմքեր։
Աղբյուր՝ YerevanTodaynews, armnationalfront, armgeopolitic



