Գյումրու ավագանու անդամը «հիվանդ է» նիստերի համար, բայց ՔՊ-ի քարոզարշավին ակտիվ է
Սարիկ Մինասյանը նիստերին չի գալիս բժշկի թղթով, բայց Փաշինյանի հետ ավտոբուսով մարզեր է շրջում
Today News
14.04.2026 07:45
Գյումրիում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտնել է, որ ավագանու անդամ Սարիկ Մինասյանը տարվա սկզբից նիստերին չի մասնակցում։ Պատճառը «բժշկի թուղթն» է. ՔՊ խմբակցությունը պոլիկլինիկայից տեղեկանք է ներկայացրել, թե Մինասյանն առողջական խնդիրներ ունի։
Սակայն, ինչպես երևում է տարածված կադրերից, «առողջական խնդիրները» չեն խանգարում նրան ակտիվորեն մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։ Մինասյանին նկատել են Նիկոլ Փաշինյանի հետ նույն ավտոբուսում՝ մարզերով շրջելիս։ Ստացվում է՝ ավագանու նիստերին մասնակցելու համար առողջությունը չի ներում, բայց քաղաքական քարոզչության համար ուժերը լիովին բավարարում են։
Աղբյուր՝ MakaryanVahe
