TODAYnews.am

Ֆրանսիայի Սենատի բանաձևը «քաղաքական կոզիր» է. Սիրանույշ Սահակյան

Իրավապաշտպանը վերլուծել է գերիների ազատման վերաբերյալ Ֆրանսիայի վերջին որոշումը։

TN

Today News

5.02.2026 10:31

Լուրեր

Ֆրանսիայի Սենատի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը կարևոր քաղաքական գործիք է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը նշել է, որ սա պետք է դիտարկել որպես լուրջ ճնշման միջոց։

«Այս որոշումը պետք է դիտարկել որպես քաղաքական կոզիր մեր ձեռքում»,- ընդգծել է Սահակյանը։ Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանը հակված չէ հենց այնպես կատարել այս կոչերը, սակայն նման ազդեցիկ երկրի կողմից ճնշումը կարող է լուրջ գործոն դառնալ միջազգային հարթակներում։

Փաստաբանը շեշտել է, որ քաղաքական հայտարարություններից բացի անհրաժեշտ են նաև հստակ պատժամիջոցներ, որոնք կստիպեն Բաքվին կատարել իր հումանիտար պարտավորությունները։

Աdelay՝ reartsakh

Share:

Ավելին