Լուրեր
Եզդիական համայնքը կաջակցի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» թիմին
Իրավապաշտպան Մուրազ Շամոյանը հայտարարել է, որ հենց այս ուժն է դառնալու արդարության և ուժեղ պետականության հիմքը։
Today News
8.04.2026 16:15
Եզդիական համայնքի ներկայացուցիչ և «Խիրատ» մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը հայտարարել է Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին միանալու մասին։ Ըստ նրա՝ ազգային փոքրամասնությունները պետք է ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական կյանքում։
Շամոյանը նշել է, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է այս թիմում, քանի որ համոզված է՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ հնարավոր կլինի վերականգնել հանրային համերաշխությունն ու արդարությունը։ «Հայաստանը լինելու է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն»,- հավելել է իրավապաշտպանը։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

