
Լուրեր

Ազգային ժողովի դիմաց լարվածություն է. ցուցարարները վանկարկում են «No dictatorship»
Today News
7.04.2026 09:45
Այսօր քաղաքական դաշտում «բառապաշարի» իսկական մրցույթ էր։ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը բավականին կոշտ է արձագանքել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին՝ նշելով. «Էշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում»։
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի շենքի մոտ իրավիճակը լարված է եղել։ Ցուցարարները, տեսնելով միջազգային հյուրերին, սկսել են վանկարկել «No dictatorship» (Ոչ բռնապետությանը)։ Իսկ խորհրդարանի ներսում ԱՆ փոխնախարարը «սրտիկում» էր պատգամավորներին, ինչը դարձել է համացանցի քննարկման թեման։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews