
Լուրեր
Նախկին պատգամավորը պարզաբանել է իր ու Սերժ Սարգսյանի «ավտոմեքենայական» հարաբերությունները
Today News
4.04.2026 16:45
Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) բացահայտումներ է արել իր շքեղ կյանքի ու ՀՀ երրորդ նախագահի հետ կապի մասին։ Նա հաստատել է, որ իր մեքենաներից մեկը տրամադրել է Սերժ Սարգսյանին։
«Այո, իմ մեքենան է, բայց չեմ նվիրել, հատկացրել եմ, որ շահագործի»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն անձամբ նախընտրում է շրջել Rolls-Royce-ով։ Այս հայտարարությունը արդեն իսկ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում՝ կապված նախկին պաշտոնյաների ունեցվածքի հետ։
Աղբյուր՝ MakaryanVahe