
Լուրեր

«Երևանի քաղաքապետի գավաթի» համար պայքարում էին 150 մարզիկներ 6 երկրից
Today News
6.04.2026 14:16
Մայրաքաղաքում ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը։
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան էին եկել մարզիկներ ԱՄԷ-ից, Հունաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ղազախստանից։ Ընդհանուր առմամբ սառույցի վրա իրենց վարպետությունն են ցույց տվել 150 գեղասահորդներ։ Սա լավ առիթ էր մեր մարզիկների համար՝ միջազգային փորձ ձեռք բերելու և մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար։
Աղբյուր՝ RadarARM