
Լուրեր

ԿԸՀ-ն սկսել է ԱԺ ընտրությունների փաստաթղթերի ընդունումը. կուսակցությունները ժամանակ ունեն մինչև ապրիլի 23-ը:
Today News
13.04.2026 09:00
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների գործընթացը մտնում է վճռական փուլ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է քաղաքական ուժերի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը։
Բոլոր այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրապայքարին, պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, ԿԸՀ ներկայացնեն իրենց համամասնական ցուցակները և օրենքով պահանջվող մյուս փաստաթղթերը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե ովքեր են պայքարելու պատգամավորական մանդատների համար։
Աղբյուր՝ armnationalfront