
«Ընտրակաշառք է բաժանում». Փաշինյանի քարոզարշավը բուռն կրքեր է բորբոքել
Մինչ ոմանք գրկում են վարչապետին, մյուսները նրան մեղադրում են «բոմժից միլիարդատեր» դառնալու մեջ
Today News
11.04.2026 13:02
Նիկոլ Փաշինյանի վերջին շրջայցերը հակասական արձագանքների են արժանանում: Մի կողմից համացանցում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են քաղաքացիները գրկում ու սեր խոստանում վարչապետին, մյուս կողմից՝ Գյումրիում և այլ քաղաքներում մարդիկ դժգոհում են:
«Եթե պիտի թոշակ բարձրացներ, թող հունվարից բարձրացներ, հիմա ընտրությունների վախտն է եկել՝ նոր է հիշել»,- ասում է գյումրեցի թոշակառուներից մեկը՝ կատարվածը որակելով որպես ընտրակաշառք: Քննադատության սլաքները ուղղված են նաև վարչապետի ունեցվածքին. ընդդիմադիր հարթակներում նրան մեղադրում են կարճ ժամանակում միլիարդատեր դառնալու և երկիրը ձախողման տանելու մեջ:
Աղբյուր՝ RadarARM, arajinTV, YerevanTodaynews, twentyfournews


