
Լուրեր
Քաղաքապետը հայտնել է, որ շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում է լինում, ինչը հավասար է երկու նոր ավտոբուսի
Today News
13.04.2026 06:00
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտային համակարգում տիրող իրավիճակին։ Նա հայտնել է, որ վերջերս տհաճ միջադեպ է գրանցվել, երբ հարձակվել են վարորդի վրա։ Գործով արդեն կան ձերբակալվածներ։
Ավինյանը նաև դժգոհել է անբարեխիղճ ուղևորներից։ Ըստ նրա՝ շաբաթական մոտ 70-80 միլիոն դրամի չվճարում է լինում։ «Սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ վարորդների նկատմամբ ոտնձգությունը հարձակում է ամբողջ քաղաքի վրա։
Աղբյուր՝ RadarARM