
Տնտեսություն

Համակարգի պլանային թարմացումից հետո տեխնիկական խափանումներ էին առաջացել։
Today News
8.04.2026 07:00
Այսօր առավոտյան ArCa համակարգի օգտատերերը բախվել են վճարային քարտերի հավաստագրման խնդիրների հետ։ Ընկերությունից պարզաբանել են, որ գիշերը՝ ժամը 05:03–06:30-ի սահմաններում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Արդյունքում, ժամը 07:30–09:15-ի սահմաններում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհաստատվել։ Ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է և հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews