
Լուրեր

Արման Թաթոյանն ու հոգևորականները շնորհավորել են կանանց՝ կարևորելով ընտանիքի դերը
Today News
7.04.2026 07:45
Այսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը։ Իրավապաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ հենց կանանց շնորհիվ է ամրանում յուրաքանչյուր ընտանիք ու մեր ամբողջ երկիրը։
Հայ Առաքելական եկեղեցին էլ այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Տեր Հեթումը իր խոսքում նշել է, որ Ավետումը մեզ սովորեցնում է լռության մեջ լսել Աստծո ձայնը։ Ըստ նրա՝ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ խաղաղությամբ ու լռությամբ։
Աղբյուր՝ twentyfournews