
Ապարանի ողբերգական վթարը. իշխանությունը հերքում է կապը վարչապետի շարասյան հետ
Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է վթարի հանգամանքները՝ հրապարակելով լուսանկարներ դեպքի վայրից:
Today News
11.04.2026 09:15
Ապարանում տեղի ունեցած մահացու ելքով վթարը դարձել է քաղաքական շահարկումների թեմա։ Ընդդիմադիր գործիչները ցավակցություն են հայտնել մահացածի ընդանիքին՝ ակնարկելով, որ ավտոբուսը եղել է վարչապետի շարասյան կազմում։ Սակայն իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կտրականապես հերքել է այս լուրերը։
Ըստ Ալեքսանյանի՝ վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7:50-ին, մինչդեռ վարչապետի շարասյունը Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվել է միայն 8:00-ին։ «Ինչ աստիճանի հոգին սատանային պիտի ծախած լինի, որ պնդի, թե ավտոբուսն է հանդիպակաց դուրս եկել»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ լուսանկարում հստակ երևում է՝ «Նիսան» մակնիշի մեքենան է գտնվել հանդիպակաց գոտում, իսկ ավտոբուսը եղել է իր ճիշտ ճանապարհին։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM



