
Լուրեր
Հարևան երկրում ընթանում են լայնածավալ զինվարժանքներ՝ տարբեր երկրների և ժամանակակից տեխնիկայի մասնակցությամբ։
Today News
15.04.2026 08:45
Թուրքիայում մեկնարկել են հերթական խոշոր ռազմական զորավարժությունները։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են տարբեր ստորաբաժանումներ իրականացնում համատեղ գործողություններ՝ կիրառելով ծանր զրահատեխնիկա և օդուժ։
Այս զորավարժություններին մասնակցում են նաև այլ երկրների զինված ուժեր, ինչը խոսում է Թուրքիայի ռազմաքաղաքական հավակնությունների մասին տարածաշրջանում։ Մասնագետները նշում են, որ նման ակտիվությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահվում հարևան պետությունների կողմից։
Աղբյուր՝ YerevanTodaynews