
Լուրեր

Հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի, որոնց թվում կա նաև ուսուցիչ
Today News
14.04.2026 09:01
Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ 18-ամյա մի երիտասարդ, ով տվյալ դպրոցի նախկին աշակերտ է եղել, ներխուժել է կրթօջախ ու կրակ բացել։
Ահաբեկիչը նախ կրակ է բացել դպրոցի բակում, ապա ներսում պատանդ վերցրել աշակերտներին։ Վերջին տվյալներով՝ կա 16 վիրավոր, այդ թվում՝ մեկ ուսուցիչ։ Ողբերգական իրադարձություններից հետո հարձակվողը ինքնասպան է եղել։ Տեղի իրավապահները փորձում են պարզել հարձակման դրդապատճառները։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV, twentyfournews