
Լուրեր
Երկրորդ նախագահը խոսել է առաջին դեմքի պատասխանատվության բանաձևի մասին։
Today News
11.04.2026 05:45
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրի ղեկավարը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում ապրողներով։
«Հայաստանի ղեկավարը իշխանություն ունի հայաստանցիների վրա, բայց պատասխանատվություն է կրում ամբողջ հայ ժողովրդի առջև»,- ասել է նա։ Ըստ Քոչարյանի՝ սա պետք է լինի այն հիմնական բանաձևը, որով պետք է առաջնորդվի Հայաստանի ցանկացած առաջին դեմք, քանի որ աշխարհի ո՞ր ծայրում էլ հայը լինի, նրա մի մասնիկը միշտ կապված է հայրենիքի հետ։
Աղբյուր՝ YerevanTodaynews