
Փաշինյանը ԱԺ-ում. «Մենք ավելի անկախ ու անվտանգ ենք, քան երբևէ»
Մինչ վարչապետը խոսում էր խաղաղության մասին, ընդդիմությունը բոյկոտել է կառավարության զեկույցը:
Today News
15.04.2026 11:00
Ազգային ժողովում մեկնարկել են կառավարության կատարողականի լսումները, որտեղ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության մեջ, որն արդեն ունի ուժեղ իրավական հիմք՝ ի դեմս սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի։
Փաշինյանը որպես խաղաղության օրինակ բերել է Կիրանցը, որտեղ երեխաները դասի են գնում ու ֆուտբոլ խաղում Ադրբեջանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանն այժմ ավելի ինքնիշխան ու ժողովրդավարական է, քան երբևէ։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, չեն մասնակցել նիստին՝ բոյկոտելով վարչապետի ելույթը։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM, arajinTV, tertammedia

