Լուրեր

«Փաշինյա՛ն, քեզնից ոչ ոք չի վախենում». Կանանց ու կերակրող մայրերի են ձերբակալում
Քաղաքական հետապնդումների նոր ալիք. բողոքի ձայներն ուղղված են իշխանություններին:
Today News
15.04.2026 09:30
Իրավիճակը երկրում լարվում է։ Վերջին ժամերին տեղեկություններ են տարածվում կանանց ձերբակալությունների մասին, ինչը շատերի կողմից որակվում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում։
«Փաշինյա՛ն, քեզնից ոչ ոք չի վախենում»,- հնչում են հայտարարություններ՝ ուղղված վարչապետին։ Առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ ժամեր շարունակ հարցաքննել են անգամ ծծկեր երեխա ունեցող մորը։ Ականատեսները նշում են, որ ուժայինները որևէ հարգանք չեն դրսևորում կանանց հանդեպ, ինչը նոր բողոքի ալիք է բարձրացրել։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

