Լուրեր
Նոր Նորքը «լողում է». հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Երևանում
Այսօր նույնպես սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10 աստիճանի սահմաններում։
Today News
13.04.2026 05:30
Երևանում տեղացած հորդառատ անձրևները լուրջ դժվարություններ են առաջացրել քաղաքացիների համար։ Հատկապես բարդ է իրավիճակը Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ փողոցները հեղեղվել են ջրով։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անձրևոտ եղանակը կպահպանվի ողջ օրվա ընթացքում։ Ցերեկը սպասվում է +8-ից +10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան՝ +6-ից +8 աստիճան։ Գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև +2 աստիճան։
Վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել զգոն և խուսափել ջրածածկ տարածքներով անցնելուց, քանի որ տեղումները դեռ շարունակվելու են։
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews, YerevanTodaynews
Share:

