
Լուրեր

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Դավիթին՝ նրա առողջական վիճակի պատճառով:
Today News
13.04.2026 08:00
Գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է մայրերի նստացույցը՝ ի պաշտպանություն Դավիթի: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նա հանցագործ չէ և ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
«Դավիթը պիտի լիարժեք բուժում ստանա»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները՝ նշելով, որ նստացույցը տևելու է մեկ շաբաթ: Նրանք նաև նախազգուշացրել են, որ այս իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ իշխանությունների վարկանիշի վրա:
Աղբյուր՝ twentyfournews