
Լուրեր

ՔՊ-ն ու իրենց «արբանյակները» փորձում են սևացնել գործարարի անունը ԵՄ կառույցներում
Today News
10.04.2026 18:31
Նոր սկանդալ է հասունանում քաղաքական դաշտում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հարող ուժերը կոնկրետ քայլեր են ձեռնարկել Սամվել Կարապետյանի դեմ։
Մասնավորապես, նշվում է, որ Եվրոպական միության կառույցներ են ուղարկվել կեղծ փաստաթղթեր ու «դոսյեներ», որոնց նպատակը գործարարի և նրա քաղաքական թիմի վարկաբեկումն է։ Սա դիտվում է որպես ուղղակի հարձակում և քաղաքական հետապնդման փորձ՝ օգտագործելով արտաքին խողովակները։ Աղբյուրները նշում են, որ սա կազմակերպված արշավ է, որի նպատակը Սամվել Կարապետյանի հեղինակությանը հարվածելն է միջազգային հարթակներում։
Աղբյուր՝ twentyfournews