TODAYnews.am

Բանկային «թալան». ինչու են կանխիկացման ու փոխանցումների տոկոսները ռեկորդներ խփում

Տնտեսագետը բարձրաձայնում է՝ սակագները 600-900 %-ով աճել են ռելոկանտների հոսքից հետո

TN

Today News

5.02.2026 09:31

Տնտեսագիտություն

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ ուղղված բանկային համակարգին և կարգավորող մարմիններին։ Ըստ նրա՝ սովորական քաղաքացիների համար փոխանցումների և կանխիկացման բարձր տոկոսները դարձել են անտանելի բեռ։

«Ինչո՞ւ չեք անդրադարձել բանկային այն սակագներին, որոնք 600-900 % աճեցին ռուս-ուկրաինական բախման արդյունքում Հայաստանում ռելոկանտների հայտնվելուց հետո»,- հարցնում է տնտեսագետը։

Չնայած բանկերի գերշահույթներին, շարքային հայաստանցին շարունակում է վճարել անտրամաբանական բարձր միջնորդավճարներ, իսկ պատասխանատու կառույցները կարծես թե չեն շտապում լուծել այս հարցը։

Աdelay՝ YerevanTodaynews

Share:

Ավելին