TODAYnews.am
Բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները կիսով չափ կնվազեն

Բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները կիսով չափ կնվազեն

Կենտրոնական բանկը մարտի 1-ից նոր սակագներ է սահմանում անկանխիկ գործարքների համար:

TN

Today News

4.02.2026 09:28

Տնտեսագիտություն

Կենտրոնական բանկը որոշել է թեթևացնել քաղաքացիների ու բիզնեսի հոգսը։ Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարները զգալիորեն կնվազեն։

Arca քարտերի համար սահմանվել է 0.5% միջնորդավճար, իսկ միջազգային քարտերի համար՝ 0.9%։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ սա միջինում գրեթե կրկնակի նվազում է նշանակում, ինչը կխթանի անկանխիկ առևտուրը երկրում։

Share:

Ավելին