TODAYnews.am
Բաքվի «դատարանը» ցմահ դատապարտեց նաև Բակո Սահակյանին ու Դավիթ Բաբայանին

Բաքվի «դատարանը» ցմահ դատապարտեց նաև Բակո Սահակյանին ու Դավիթ Բաբայանին

Արցախի նախկին նախագահներն ու պաշտոնյաները լսեցին իրենց շինծու դատավճիռները

TN

Today News

5.02.2026 09:31

Լուրեր

Բաքվի բեմադրված դատավարությունը հասավ իր գագաթնակետին։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները ցմահ ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Հետաքրքիր է, որ Արցախի մեկ այլ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեպքում տեղեկությունները հակասական են. որոշ աղբյուրներ հայտնում են ցմահ դատավճռի մասին, իսկ մյուսները նշում են 20 տարվա ազատազրկում։ Ցմահ դատապարտվածների թվում է նաև ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Սա հայ ժողովրդի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հերթական արարն է, որը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայացքի ներքո։ Այս դատավճիռները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքվի հետ որևէ «խաղաղության» խոսակցություն առնվազն միամտություն է։

Աdelay՝ twentyfournews, tertammedia, YerevanTodaynews, RadarARM, MakaryanVahe, armnationalfront, armgeopolitic, arajinTV

Share:

Ավելին

Բաքվի «դատարանը» ցմահ դատապարտեց նաև Բակո Սահակյանին ու Դավիթ Բաբայանին | Today News AM