
Բագրատ Սրբազանի տանը խուզարկություն են արել. «Սրբազան պայքարը» նոր կադրեր է հրապարակել
Ըստ պաշտպանական կողմի՝ ահաբեկչության գործը շինծու է, իսկ ոստիկանները հաշվեհարդար են տեսնում
Today News
14.04.2026 09:01
«Սրբազան պայքարի» ներկայացուցիչները հրապարակել են բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունից։ Փաստաբանների պնդմամբ՝ այս ամենը շինծու ահաբեկչության գործի շրջանակներում է, որի նպատակը պայքարը ճնշելն է։
Միևնույն ժամանակ, Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաները չեն հանդարտվում։ Մարդիկ դժգոհում են ոստիկանական բիրտ ուժից։ «Նիկոլստանում քացու տակ ընկնելուց ապահովագրված չէ ոչ ոք»,- ասում են ակցիայի մասնակիցները՝ անդրադառնալով վերջին ձերբակալություններին ու ոստիկանների պահվածքին, որոնց նույնիսկ անվանում են «թուրք ենիչերիներ»։
Ցուցարարները նաև իրենց զորակցությունն են հայտնում արցախցի մայրերին՝ նշելով, որ սա արժանապատվության հարց է և թույլ չեն տա վիրավորել իրենց հայրենակիցներին։
Աղբյուր՝ YerevanTodaynews, twentyfournews


