
Լուրեր
Միջազգային հարթակներում ակտիվանում է Բաքվում պահվող հայերի հարցի իրազեկումը
Today News
15.04.2026 08:15
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը Փարիզում քննարկել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է միջազգային իրազեկման ակտիվացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի հավաքական իրավունքին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Երևանում անցկացնել համատեղ միջոցառում՝ այս հարցերը կրկին միջազգային ուշադրության կենտրոնում պահելու համար։
Աղբյուր՝ YerevanTodaynews