Լուրեր

Արտեմ Ասատրյանն ազատ է արձակվել 8-ժամյա հարցաքննությունից հետո
Նախկին պաշտոնյան լքել է քննչական մարմինների շենքը երկարատև հարցաքննությունից հետո
Today News
8.04.2026 16:01
Նախկին պաշտոնյա Արտեմ Ասատրյանն ազատ է արձակվել։ Նրան իրավապահ մարմիններում հարցաքննել են շուրջ 8 ժամ, որից հետո միայն թույլ են տվել տուն գնալ։
Այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է նա կանչվել քննության, սակայն նման երկարատև հարցաքննությունը արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։
Աղբյուր՝ MakaryanVahe
Share:


