Լուրեր

«Ամերիկան ժամանակ չունի Ուկրաինայի համար». Զելենսկին դժգոհում է Իրանի վրա սևեռված ուշադրությունից
Կիևում Patriot համակարգերի հրթիռների լուրջ դեֆիցիտ կա, մինչդեռ աշխարհի աչքը Իրանի վրա է։
Today News
15.04.2026 09:15
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա։ Նրա խոսքով՝ ամերիկացիները մշտապես կապի մեջ են Թեհրանի հետ և «ժամանակ չունեն» Կիևի համար։
Զելենսկին նաև ահազանգել է, որ Ուկրաինայում Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների այնպիսի դեֆիցիտ է նկատվում, որ «դրանից վատ արդեն լինել չի կարող»։ Նա դժգոհություն է հայտնել, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվել է դեպի Մերձավոր Արևելք։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV
Share:

