

«2500 դոլար կաշառք են ուզել». Նոր սկանդալային բացահայտումներ և ճնշումներ
Գործազուրկ մանկավարժը մեղադրում է իշխանություններին կոռուպցիայի մեջ, իսկ ընդդիմադիրներին 24/7 ռեժիմով հետևում են։
Today News
15.04.2026 08:45
Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր սկանդալներ են հասունանում։ Գործազուրկ մի մանկավարժ բացահայտ հայտարարել է, որ իրենից 2500 դոլար կաշառք են ուզել աշխատանքի տեղավորվելու համար՝ պնդելով, որ Փաշինյանի օրոք կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև ծաղկում է։
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր դաշտից ահազանգում են, որ իրենց նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանված։ «24/7 ռեժիմով մեզ «զապիս» են անում»,- ասում են ընդդիմադիրները՝ քննադատելով նաև իշխանությունների ասֆալտապատման PR ակցիաները։ Իսկ պատգամավոր Ղազինյանը վրդովված է կանանց նկատմամբ իրականացվող հետապնդումներից՝ կոչ անելով տղամարդավարի պայքարել, այլ ոչ թե թիրախավորել կանանց։
Աղբյուր՝ twentyfournews, armgeopolitic


