Լուրեր
10 տուն ու միլիոններ. Սյունիքի փոխմարզպետի հարստության «գաղտնիքները»
Պարզվել է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել պաշտոնյան պաշտոնը ստանձնելիս։
Today News
11.04.2026 06:15
Սյունիքի մարզպետի տեղակալի հայտարարագիրը բավականին տպավորիչ է։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ պաշտոնյան հայտարարագրել է ոչ ավել, ոչ պակաս՝ 10 միավոր անշարժ գույք։
Բացի տներից ու հողերից, նրա ֆինանսական միջոցները ևս քիչ չեն. շուրջ 1.1 միլիոն դրամ բանկերում, 2 միլիոն դրամ կանխիկ փող ու մոտ 11 միլիոն դրամի եկամուտ։ Ճիշտ է, կան նաև վարկային պարտավորություններ՝ ավելի քան 3.6 միլիոն դրամի չափով, բայց դե 10 տան ֆոնին դա հազիվ թե մեծ խնդիր լինի։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:



